Որոնել
Արխիվ
10.09.2018  10:37

Վարդան Մինասյան. «Կազմի հարցում չենք սխալվել»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն Ազգերի լիգայի խմբային փուլում Մակեդոնիայի ընտրանու դեմ արտագնա պարտության (0:2) մասին խոսելիս այն կապել է գոլային պահերը չիրացնելու հետ:

«Մեր մոտ թիմային խաղը լավ մակարդակի վրա է: Առաջին խաղակեսում մենք ոչ մի հնարավորություն չենք տվել Մակեդոնիային: Բայց, դրա հետ մեկտեղ, մենք պետք է օգտագործեինք մեր պահերը:

Չեմ կարծում, որ մենք սխալվել ենք, թե կազմի, թե մարտավարության առումով: Որոշ պատճառներից ելնելով, Մարկոսին ու  Օզբիլիսին պահել էինք երկրորդ խաղակեսի համար: Ու նորից ասեմ, որ խաղի վրա ազդեց միայն այն, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:   

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000