Որոնել
Արխիվ
09.09.2018  21:54

ԱՆԹԱՍԻԲ. Հայաստանի հավաքականը պարտվեց Մակեդոնիային (VIDEO)

Ազգերի լիգայի D դիվիզիոնի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Մակեդոնիայի հետ և պարտվեց։

13-րդ րոպեին մրցավարը կասկածելի 11 մետրանոց նշանակեց՝ կանոնների խախտում տեսնելով Անդրե Չալըշըրի գործողություններում Գորան Պանդևի նկատմամբ։ 11 մտրանոցը հաջող իրացրեց Ալիոսկին ու առաջ մղեց դաշտի տերերին։ 59-րդ րոպեին Պանդևը կրկնապատկեց մակեդոնացիների առավելությունը և, չնայած մեր ընտրանու սակավաթիվ գրոհներին, հաշիվն այլևս չփոխվեց։

Այսպիսով, Հայաստանի ընտրանին 2 անպատասխան գնդակ ընդունեց Մակեդոնիայից և 3 միավորով 2-րդ հորիզոնականում է։ Մակեդոնիան 6 միավորով առաջատարն է։ Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 13-ին, Ջիբրալթարի հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000