Որոնել
Արխիվ
08.09.2018  20:57

Համբարձումյան. «Միգուցե, մակեդոնացիների մասին գաղտնիքներ հայտնեմ Հայաստանի հավաքականին»

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն Ազգերի լիգայի խմբային փուլում Մակեդոնիայի ընտրանու դեմ արտագնա խաղից առաջ պատասխանել է այդ երկրի լրագրողների հարցերին:

«Մակեդոնիան որակյալ թիմ ունի: Կարծում եմ` վաղը երկու թիմերն էլ լավ խաղ կցուցադրեն և կհաղթի ուժեղագույնը: Մենք պետք է առավելագույն ուժով խաղանք. հավատում եմ մեր հաջողությանը:

Մակեդոնիայում երկար ժամանակ եմ խաղացել: Տեղյակ եմ այստեղի որոշ ֆուտբոլիստների ուժեղ ու թույլ կողմերի մասին: Միգուցե, Հայաստանի հավաքականի համար մի քանի գաղտնիքներ հայտնեմ նրանց մասին:

Չնայած նրան, որ այլևս Մակեդոնիայում չեմ խաղում, շարունակում եմ կապ պահպանել նախկին թիմակիցներիս հետ: Այժմ միմյանց դեմ ենք մրցելու, որի ժամանակ յուրաքանչյուրս հաղթելու ցանկություն կունենա»,- Համբարձումյանի խոսքերն է փոխանցում sport1.mk-ն:

Հիշեցնենք, որ Համբարձումյանը 4 տարի ացնկացրել է «Վարդարում»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000