Որոնել
Արխիվ
08.09.2018  20:38

Վարդան Մինասյան. «Մակեդոնիան ֆավորիտ է, որովհետև տանն է խաղում»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախախաղային ասուլիս է տվել Մակեդոնիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք հանիպումից առաջ:

«Լիխտեյնշտեյնի դեմ մրցավեճում մենք շատ գոլային պահեր ունեիք, սակայն չգօտագործեցինք դրանք, և միայն խաղավերջում հաղթանակ կորզեցինք: Հուսով եմ` Մակեդոնիայի դեմ խաղում մեր գոլային պահերն ավելի լավ կիրացնենք: Մենք ուզում ենք դրական արդյունքի հասնել, այդ պատճառով պետք է էֆեկտիվ գործենք ամեն անգամ, երբ մոտենանք մրցակցի դարպասին:

Մակեդոնիան ֆավորիտ է, որովհետև տանն է խաղում: Այս մրցավեճից հետո կմտածենք պատասխան հանդիպման մասին: Հիմա կենտրոնացած ենք միայն Սկոպյեում կայանալքի խաղի վրա»,- Մինասյանի խոսքերն է փոխանցում ekipa.mk-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000