Որոնել
Արխիվ
08.09.2018  19:58

Անգելովսկի. «Եթե խաղանք մեր ֆուտբոլը, հայերին չհաղթելու պատճառ չեմ տեսնում»

Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում վաղը կայանալու է Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը: Այսօր բալկանյան թիմի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին նախախաղային ասուլիս է տվել:

«Հայաստանի հավաքականի դեմ խաղն ամենակարևորն է մեզ համար: Այս խմբի հաղթողը որոշվելու է մեր միջև երկու հանդիպումների արդյունքում: Մեզ ոչ-ոքին ձեռնտու չէ: Ուրախ եմ, որ իմ սաները լավագույն կերպով են պատրաստվել և ուզում են հաղթել: Մրցակցին շատ լավ ենք ուսումնասիրել և գիտենք, թե ինչ է պետք անել առավելության հասնելու համար»,- մարզչի խոսքերն է մեջբերում sport1.mk-ն:

Անգելովսկին խոսել է նաև «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի ու այդ ակումբի նախկին պաշտպան Հովհաննես Համբարձումյանի մասին, ովքեր Հայաստանի հավաքականի կազմում մեկնել են Մակեդոնիա:

«Տիգրանն ու Հովհաննեսը, Ֆելիպեի հետ մեկտեղ, Մակեդոնիայում երբևէ հանդես եկած լավագույն լեգիոներներից մեկն են: Նրանք մեծ ճանաչում ունեն այստեղ: Նրանք լավ տղաներ են, բայց վաղը մենք հակառակորդներ ենք լինելու: Ես մրցակցի ֆուտբոլիստներին անհատապես չեմ հետևում, այլ կենտրոնացած եմ իմ թիմի ընդհանուր աշխատանքի վրա: Եթե մենք մեր ֆուտբոլը խաղանք, չհաղթելու պատճառ չեմ տեսնում»,- եզրափակել է 42-ամյա մասնագետը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000