Որոնել
Արխիվ
08.09.2018  11:40

Առանց աջակցություն. Մակեդոնիայի դեսպանատունը վիզա չի տրամադրել հայ երկրպագուներին

Ռուսաստանում Մակեդոնիայի դեսպանատունը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել Հայաստանի հավաքականի երկրպագուներին, ովքեր պատրաստվում էին մեկնել Սկոպյե սեպտեմբերի 9-ին կայանալիք Մակեդոնիա - Հայաստան հանդիպմանը:

Հիշեցնենք, որ երկրպագուների First Armenian Front շարժումը ուղևորություն էր կազմակերպել երկրպագուների համար և նախատեսում էր մարզադաշտից աջակցել ազգային հավաքականին:

- Մոսկվայում Մակեդոնիայի դեսպանատունը, արհեստականորեն ձգձգելով վիզայի տրամադրումը, ընթացքում նոր պահանջներ ավելացնելով, մերժեց ողջ խմբին: Պատրաստվում էինք մեկնել 35 հոգով: Ընթացքում իրենց առաջ քաշած բոլոր պահանջները կատարել էինք,-ArmFootball.com-ի հետ զրույցում տեղեկացրեց շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը:

Հիշեցնենք, որ First Armenian Front շարժումը վերջին տարիների ընթացքում աջակցում է հավաքականին արտագնա գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000