Որոնել
Արխիվ
04.09.2018  19:19

Ապշեցնող տարբերություն. Ա սերիայի ֆուտբոլիստների աշխատավարձերի վարկանիշը

Ավանդույթի համաձայն` Gazzetta dello Sport-ը տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո հրապարակել է Ա սերիայի ֆուտբոլիստների աշխատավարձերի թարմացված աղյուսակը: Նախկինում Իտալիայում երկար ժամանակ աշխատավարձերի հավասարակշռված աճ էր նկատվում, սակայն Կրիշտիանու Ռոնալդուի` «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո այդ ցուցակում հսկայական տարբերություն է սահմանվել:

Պորտուգալացին տարեկան ստանում է 31 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է գտնվում «ընդամենը» 9,5 միլիոն եվրո ստացող Գոնսալո Իգուայինը («Միլան»), իսկ եռյակը եզրափակում է «Յուվենտուսի» մեկ այլ ներկայացուցիչ` Պաուլո Դիբալան (7 միլիոն):

Ամենաբարձր վարձատրվող մարզիչը «Յուվենտուսը» գլխավորող Մասսիմիլիանո Ալլեգրին է: Նա տարեկան ստանում է 7,5 միլիոն եվրո: Նրան հետևում են Կարլո Անչելոտտին («Նապոլի», 6,5 միլիոն) և Լուչիանո Սպալլետտին («Ինտեր», 4,5):

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը տեսանյութով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000