Որոնել
Արխիվ
31.08.2018  19:31

Հաջորդ մրցաշրջանից եվրագավաթներում կկիրառվի VAR համակարգը

Կրկնապատկերների համակարգը կկիրառվի եվրագավաթներում հաջորդ մրցաշրջանից սկսած։ Այդ մասին հաղորդեց ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

«Այս պահին VAR համակարգի կիրառումն այնքան էլ պարզ չէ։ Շատ հարցեր կան, որոնք հասկանալի չեն, բայց հետ ճանապարհ չկա և այլ վաղ թե ուշ կկիրառվի ամենուրեք։

Հիմա պլանավորում ենք օգտագործել այդ համակարգը հաջորդ մրցաշրջանի եվրագավաթներում։ Առաջին հանդիպումը կլինի 2019-20 մրցաշրջանի Սուպերգավաթի հանդիպումը»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում TACC-ը։

Նա նաև տեղեկացրել է, որ ՈւԵՖԱ-ն պլանավորում է օգտագործել համակարգը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլից սկսած։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000