Որոնել
Արխիվ
27.08.2018  11:04

Ռաֆայել Նազարյան.«Տալալաևի ասածը խուժանություն է»

«Արցախի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Բարձրագույն խմբի 5-րդ տուրի «Փյունիկի» դեմ խաղից հետո անդրադարձել է հանդիպման ժամանակ մրցակցի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի խոսքերին: Խաղի վերջում նրանց միջև կոնֆլիկտ է եղել, որի մանրամասները պատմել է Նազարյանը:

«Ամբողջ խաղի ընթացքում հանգիստ հուշում էի իմ թիմին: Նրանց մարզչի խոսքերը լսելուց հետո մինչև հիմա ինձ չեմ տիրապետում: Նա իր ֆուտբոլիստին ասաց կոտրի մրցակցի 10 ու 2 համարի ֆուտբոլիստների ոտքերը...

Ես սա առնվազն անշնորքություն եմ համարում: Ավելի կոպիտ բառով չեմ ուզում արտահայտվեմ: Փորձեցի պարզաբանում ստանալ, բայց ինձ ասաց սուս մնա: Հենց նա պետք է սուս մնա, եթե տենց արտահայտություն է արել: Ես ինձ թույլ չեմ տալիս հակառակորդի ֆուտբոլիստին որևէ բան ասեմ, արտահայտություն անեմ, առավել ևս ասեմ նրանց` ոտքը կոտրեք: Դա խուժանություն է: Ես այդպես եմ կարծում, և ոչ միայն ես»,- ասել է Նազարյանը:

Նշենք, որ «Արցախում» 2 համարով հանդես է գալիս Մարատ Բուրաևը, իսկ 10-ով` Արթուր Գրիգորյանը:

Հավելենք, որ Տալալաևը Նազարյանի մեղադրանքը վերջինիս ռուսերենի վատ իմացության հետ է կապել ու պարտվող կողմի արդարացման փորձ համարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000