Որոնել
Արխիվ
27.08.2018  02:40

Տալալաևը՝ Նազարյանի մասին. «Ես չեմ մեկնաբանում մի մարզչի խոսքեր, որի թիմը 2 անգամ պարտվել է մեզ և արդարացում է փնտրում»

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Արցախի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-0) խոսեց հանդիպման ընթացքում մրցակցի գլխավոր մարզչի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։

«Ես իմ թիմի հետ եմ աշխատում և չեմ լսում, թե ինչ են խոսում մյուսները։ Առավել ևս, որ չեմ հասկանում հայերեն։ Ես նրան պարզապես ասացի որ ցուցատախտակին նայի։ Ես չեմ մեկնաբանում մի մարզչի խոսքեր, որի թիմը 2 անգամ պարտվել է մեզ և հիմա փորձում է արդարացումներ փնտրել։

Մենք նրանց հետ ընկերական խաղ ենք անցկացրել և «Արցախն» ինձ մոտ շատ լավ տպավորություն է թողել։ Մարզիչների խոսքերը քննարկելը լրագրողների աշխատանքն է։ Ես խոսում եմ միայն իմ ֆուտբոլիստների հետ։ Հնարավոր է, նա այնքան էլ լավ չի հասկանում ռուսերեն։ Եթե անկեղծ, ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ է խոսում»,- ասել է Տալալաևը։

Նշենք, որ «Արցախի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Տալալաևն իր ֆուտբոլիստներին ասել է․ «Ջարդիր 10 և 2 համարների ոտքը»։ 


ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000