Որոնել
Արխիվ
19.08.2018  02:34

Ա Սերիա. «Նապոլին» առաջնությունը սկսեց «Լացիոյի» նկատմամբ կամային հաղթանակով (VIDEO)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ ընդունեց «Նապոլիին»։

Խաղի 25-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն առաջ մղեց դաշտի տերերին և թվում էր, թե թիմերը կգնան ընդմիջման 1-0 հաշվի պայմաններում, բայց խաղակեսի վերջնամասում՝ մրցավարի ավելացված 2-րդ րոպեին, Արկադիուշ Միլիկը հավասարեցրեց հաշիվը։ 59-րդ րոպեին Լորենցո Ինսինյեն խփեց հաղթական գոլն ու 3 միավոր պարգևեց «Նապոլիին»։

Այսպիսով, առաջին տուրում «Նապոլին» կարողացավ կամային հաղթանակ տանել ու առայժմ «Յուվենտուսի» հետ ունի 3 միավոր։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000