Որոնել
Արխիվ
18.08.2018  23:36

Լիգա 1. ՊՍԺ-ն հաղթեց «Գենգամին»

Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրում «Գենգամը» հյուրընկալվելիս մրցեց ՊՍԺ-ի հետ։

20-րդ րոպեին Նոլան Ռուն առաջ մղեց դաշտի տերերին և թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվի պայմաններում։ Երկրորդ խաղակեսում՝ 53-րդ րոպեին, Նեյմարը 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, իսկ 82-րդ և 90-րդ րոպեներին Կիլիան Մբապեն աչքի ընկավ, դուբլ ձևակերպեց և փարիզյան ակումբը հաղթեց 3-1 հաշվով։

Այսպիսով, ՊՍԺ-ն «Ռեյմսի» հետ ունի 6 միավոր և առայժմ կիսում է 1-2-րդ հորիզոնականները։ «Գենգամը» 2 խաղերից հետո միավոր չունի։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000