Որոնել
Արխիվ
18.08.2018  23:21

Ա Սերիա. «Յուվենտուսը» հաղթեց «Կյեվոյին», Ռոնալդուն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց Իտալիայում (VIDEO)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Կյովոն» սեփական հարկի տակ մրցեց «Յուվենտուսին»։

Հանդիպման մեկնարկում՝ 3-րդ րոպեին, Խեդիրան առաջ մղեց թուրինցիներին, բայց 38-րդ րոպեին Ստեմպինսկին հավասարեցրեց հաշիվը։ 56-րդ րոպեին դաշտի տերերը Ջակերինիի օգնությամբ առաջ անցան հաշվի մեջ։ 77-րդ րոպեին Բանին դարձավ ինքնագոլի հեղինակ (2-2), իսկ խաղի վերջնամասում՝ մրցավարի կողմից ավելացված 3-րդ րոպեին, Բերնարդեսկին կարողացավ հաղթանակ պարգևել «Յուվենտուսին»։

Այսպիսով, թուրինցիներն առաջին հաղթանակը տարան հենց մեկնարկային տուրում։

Նշենք, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց «Յուվենտուսի» կազմում։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000