Որոնել
Արխիվ
18.08.2018  23:04

ԱՊԼ. «Տոտենհեմը» հաղթեց «Ֆուլհեմին», այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» Ուեմբլի ստադիոնում ուժերը չափեց ԱՊԼ-ի նորեկի՝ «Ֆուլհեմի» հետ։

Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին Լուկաս Մոուրան առաջ մղեց դաշտի տերերին։ երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին Ալեքսանդր Միտրովիչը հավասարեցրեց հաշիվը, սակայն 74-րդ և 77-րդ րոպեներին Կիրան Տրիպյեն ու Հարի Քեյնը հաշիվը դարձրին 3-1։ Խաղն այդպես էլ ավարտվեց։

2-րդ տուրի այլ արդյունքներ․

«Քարդիֆ» - «Նյուքասլ»՝ 0-0

«Վեսթ Հեմ»՝ «Բորնմուտ»՝ 1-2․ Գելերը՝ Արնաուտովիչ՝ 33, - Ուիլսոն՝ 60, Կուկ՝ 66

«Լեսթեր» - «Վուլվերհեմփթոն»՝ 2-0․ Գոլերը՝ Դոհերտի՝ 29 (ինքնագոլ), Մուդդիսոն 45

«Էվերթոն» - «Սաութհեմփթոն»՝ 2-1․ Գոլերը՝ Ուոլքոտ՝ 15, Ռիշարլիսոն՝ 31,- Ինգս՝ 54

 

Այսպիսով, 2 խաղից հետո 6 միավոր ունեն միայն «Չելսին», «Տոտենհեմն» ու «Բորնմուտը»։ Մի շարք թիմեր դեռ երկրորդ տուրի հանդիպումը չեն անցկացրել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000