Որոնել
Արխիվ
18.08.2018  22:32

ԱՊԼ. «Արսենալը» պարտվեց «Չելսիին», Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց լոնդոնյան մեկ այլ ակումբին՝ «Արսենալին»։

Առաջին խաղակեսի 9-րդ և 20-րդ րոպեներին Պեդրոն ու Մորատան կարողացան 2 գնդակի առավելություն հաղորդել «ազնվականներին», բայց խաղակեսի վերջնամասում փայլեց Հայաստանի հավաքականի ու «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Նախ, 37-րդ րոպեին շատ լավ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, ապա 41-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Իվոբիին ու հաշիվը հավասարվեց՝ 2-2։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 81-րդ րոպեին, Մարկոս Ալոնսոն նորից առաջ մղեց «Չելսիին», բայց այս անգամ «Արսենալը» ոչինչ չկարողացավ անել։

Այսպիսով, «Արսենալը» պարտվեց 2-3 հաշվով և առայժմ միավոր չունի։ «Չելսին» ունի 100 տոկոսանոց արդյունք՝ 2 խաղերում նույնքան հաղթանակ տանելով։ «Կապույտներն» առայժմ կիսում են 1-3-րդ հորիզոնականները։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000