Որոնել
Արխիվ
18.08.2018  18:36

Հայաստանի առաջնություն. «Լոռին» համառ պայքարում հաղթեց «Արցախին» (VIDEO)

Հայաստանի Բարձրագույն խմբի 3-րդ տուրում «Լոռին» սեփական հարկի տակ մրցեց «Արցախի» հետ։

Խաղի 29-րդ րոպեին Դեսիրեն առաջ մղեց «Լոռիին»։ Խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, Դեսիրեն դուբլ ձևակերպեց և թիմերն ընդմիջման գնացին վանաձորյան ակումբի վստահ առավելությամբ։ Երկրորդ խաղաեսի 49-րդ րոպեին Վիգեն Ավետիսյանը երրրորդ գնդակն ուղարկեց «Արցախի» դարպասը և թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, բայց 70-րդ ու 73-րդ րոպեին Գրիգոր Աղեկյանի գոլի և Կիրիլ Վոլչկովի ինքնագոլի շնորհիվ հյուրերը հնարավորություն ստացան միավորներ կորզել։ Չնայած դրան, խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին։

Այսպիսով, «Լոռին» հաղթեց «Արցախին» 3-2 հաշվով և 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Արցախը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 3 միավորով կիսում է 2-5-րդ հորիզոնականները։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000