Որոնել
Արխիվ
18.08.2018  13:43

Բռնցքամարտ. Արթուր Գևորգյան. «Ոչ սպորտի նախարարությունը, ոչ ՀԱՕԿ-ը չի կարող միջամտել ֆեդերացիայի գործերին» (VIDEO)

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և բռնցքամարտի ներկայացուցիչներից մի քանիսի հանդիպման ժամանակ հնչեցրած մտահոգություններին և բողոքներին, որ ՀԲՖ նախագահի վերջին ընտրություններն անցել են խախտումներով: Մասնավորապես, Ծառուկյանը հայտարարել է որ իրենք կստուգեն, թե ինչպես են անցկացվել ընտրությունները և նոր ֆեդերացիա կհիմնեն: Ծառուկյանի հետ հանդիպմանը, մասնավորապես, բողոքներ էին ներկայացնում մարզիչներ Վազգեն Բադալյանն ու Ռաֆայել Մեհրաբյանը:

Գևորգյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ կողմնակի ոչ մի անձ ու կառույց չի կարող խառնվել ֆեդերացիայի գործերին: Բացի այդ, Գևորգյանը նշել է, որ օլիմպիական կոմիտեն գրանցող ու հաստատող կառույց չէ, և ՀԱՕԿ-ի կողմից ցանկացած միջամտում օլիմպիական խարտիայի խախտում է: ՀԱՕԿ-ի միջամտություններ մասինՀԲՖ-ն կտեղեկացնի ՄՕԿ-ին, որը չպետք է թույլ տա նման միջամտություն: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000