Որոնել
Արխիվ
17.08.2018  22:37

Ձաձան վերադարձավ Իտալիա

«Վալենսիայի» հարձակվող Սիմոնե Ձաձան դարձել է «Տորինոյի» ֆուտբոլիստ:

Իսպանական ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է, որ 27-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա վարձակալությամբ կխաղա Թուրինում, սակայն իտալացիները հետագայում պարտավոր են գնել ամբողջական տրանսֆերը:

Ավելի վաղ «Սամպդորիան» համաձայնության էր հասել Ձաձայի հետ` վարձկալության համար առաջարկելով 2 միլիոն եվրո, իսկ հետագայում ամբողջական տրանսֆերը գնել 12 միլիոնով: Ժամեր անց «Տորինոն» կրկնել է ճենովացիների առաջարկը, սակայն հարձակվողին ու նրա գործակալին ավելի մեծ գումար է խոստացել ու ավելի երկարաժամկետ պայմանագիր համաձայնեցրել (5 տարի):

Հիշեցնենք, որ նախկինում Ձաձան հանդես է եկել «Տորինոյի» սկզբունքային մրցակցի` «Յուվենտուսի» կազմում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000