Որոնել
Արխիվ
17.08.2018  19:47

Սկանդալ Ֆրանսիայում. Մեկշաբաթյա հեռացում ակումբի ղեկավարությանը քննադատելու համար

«Բորդոյի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Գուստավո Պոյետին մեկ շաբաթով հեռացրել է աշխատանքից: «Ջիրոնդեցիները» նման որոշում են կայացրել մամուլի ասուլիսի ժամանակ ուրուգվայցու ասած խսքերից հետո, ով ակումբին մեղադրել է առանց իր համաձայնության տրանսֆեր կատարելու մեջ, գրում է Daily Mail-ը:

«Լաբորդեի հետ տեղի ուենցածը խայտառակություն է: Ես ակումբին ասում էի, որ չի կարելի վաճառել նրան, քանի դեռ փոխարինող չենք գտել: Բայց ակումբը վաճառեց Լաբորդեին և ոչ ոքի չգնեց: Կարծում եմ` մեր համագործակցությունը դադարեցնելու ժամանակն է: Ակումբի դեմ գնաց ինձ, երկրպագուներին և ֆուտբոլիստներին: Բացատրություն եմ պահանջում ղեկավարությունից»,- ասել է մարզիչը:

Պոյետին հեռացնելու որոշումը դժգոհություն է առաջացրել «Բորդոյի» ֆուտբոլիստների մոտ, ովքեր հրաժարվել են մարզվել, քանի դեռ մարզիչը չի վերադարձել թիմ: Միայն նախագահի խոստումներից հետո խաղացողները սկսել են մարզվել:

Հատկանշական է, որ բորդոն հարձակվող Լաբորտեի տրանսֆերը 3 միլիոն եվրոյով վաճառել է «Մոնպելյեին»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000