Որոնել
Արխիվ
17.08.2018  12:58

Մարկիզիո. «Անկախ ամեն ինչից՝ ակումբի շահերն առաջնային են»

Կլաուդիո Մարկիզիոն, ով երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Թուրինի «Յուվենթուսի» հետ, սոցիալական ցանցերի միջոցով իր հրաժեշտի խոսքն է ուղղել ակումբի երկրպագուներին.

«Հազարավոր մտքեր ու հազարավոր նկարներ են եկել մտքիս ամբողջ գիշերվա ընթացքում: Ես չեմ կարողանում դադարել նայել այս նկարին ու այս գույներին, որոնց վրա գրել եմ իմ կյանքի ու ֆուտբոլային կարիերայի պատմությունը: Ես սիրում եմ այս մարզաշապիկը այնքան, որ, անկախ ամեն ինչից, համոզված եմ՝ ակումբի շահերը առաջնային են: Միշտ: Այս դժվար օրը ես մնում եմ հավատարիմ այդ սկզբունքին: Դուք այս հրաշալի պատմության ամենագեղեցիկ մասն եք, այդ պատճառով մի քանի օրից մենք առանձնահատուկ ձևով հրաժեշտ կտանք իրար... 

Մյուս կողմից 8-ը (նկատի ունի իմ մարզաշապիկի համարը - խմբ.) ոչ այլ ինչ է, քան հավերժությունը, որը պարզապես շրջվել է»,- գրել է Մարկիզիոն՝ հրապարակելով «Յուվեի» պատանեկան թիմերից մեկի կազմում անցկացրած խաղերից մեկի նկարը

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000