Որոնել
Արխիվ
17.08.2018  01:39

«Մաքքաբիի» մարզիչը` «Փյունիկի» մասին. «Կոշտ խաղ էր` կազմակերպված թիմի դեմ»

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկի» դեմ պատասխան խաղից հետո (2:1 առաջինում` 0:0) Թել-Ավիվի «Մաքքաբիի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը կարծիք է հայտնել հաղթանակի մասին:

«Կոշտ խաղ էր մի թիմի դեմ, որը կազմակերպված է գործում և մեծ ուժերով դիմավորում մրցակցի գրոհները: Գոլ բաց թողնելուց հետո շատ վնանգավոր պահեր ստեղծեցինք, երկու գնդակով պատասխանեցինք, բայց պետք է ամբողջ խաղը կենտրոնացած լինենք:

Մենք ցանկանում ենք ամբողջ հանդիպման ընթացքում գերիշխել, սակայն դեռ չենք կարողանում: Մարզումների ժամանակ շատ գործոնների վրա ենք աշխատում, սակայն անկյունայինի խաղարկումը ֆուտբոլիստների իմպրովիզացիան էր: Նրանք պատասխանատվությունն իրենց վրա վերցրեցին և գոլ խփեցին:

Լավ չէ, որ եվրագավաթներում մենք միակ իսրայելական թիմն ենք մնացել: Ես ուզում եմ, որ բոլոր թիմերն առաջադիմեն»,- սերբ մասնագետի խոսքերն է մեջբերում «Մաքքաբիի» պաշտոնական կայքը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000