Որոնել
Արխիվ
17.08.2018  01:02

Անդրեյ Տալալաև. «Այս անկարգապահ վիճակով տեղից չենք շարժվի»

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում Թել-Ավիվի «Մաքքաբիից» կրած պարտությունից (1:2, առաջին խաղում` 0:0) հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ի՞նչ կարող եմ ասել։ Թիմը պարտվեց 1:2 հաշվով, «Մաքքաբին» շարունակում է պայքարը։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել նրանց։

Ի՞նչը չբավարարեց իմ թիմին։ Մրցակիցը 2 գոլ խփեց, մենք՝ 1: Ես գոհ եմ նրանից, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռիվ տալիս խաղադաշտում, բայց պետք է ավելի լավ խաղանք։ Եղանակի պահով կարող եմ ասել, որ Հայաստանում պակաս տոթ չէ։ Պարզապես խաղադաշտում մի փոքր տարբեր խաղամակարդակներ ունեցող թիմեր էին։

 Մենք գնում ենք տուն։ Ինքնաթիռը Հայաստանում վայրէջք է կատարելու 20:10-ին, բայց մեր խաղը նշանակվել է 21:30-ին։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ հայկական ակումբները հաջողություններ չեն գրանցում։ ՀՖՖ-ն  պետք է մտածի ավելի հետաքրքիր օրացույց կազմելու մասին։ Եկեք հաջողություն մաղթենք «Մաքքաբիին» և գնանք Հայաստան, որպեսզի աստիճանաբար կարգի բերենք այս ամենը, քանի որ այս անկարգապահ վիճակով տեղից չենք շարժվի»։

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000