Որոնել
Արխիվ
16.08.2018  23:30

Եվրոպա լիգա. «Փյունիկը» ցավալի պարտություն կրեց «Մաքքաբիից» և դուրս մնաց պայքարից (VIDEO)

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկն» Իսրայելում 1:2 հաշվով պարտվեց Թել Ավիվի «Մաքքաբիին»: Առաջին մրցավեճում գրանցվել էր 0:0 հաշիվը:

Հաշիվը բացեցին երևանցիները` աչքի ընկավ Դենիս Վոյնովը (11-րդ րոպե), ով խաղից դուրս վիճակում էր, սակայն մրցավարը գտավ, որ փոխանցումից հետո տեղի ունեցած պայքարից պարագայում կիսապաշտօանի դիրքն էական չէր:

Երկրորդ խաղակեսում իսրայելցիները երկու գոլ խփեցին և հաղթանակ կորզեցին: Մեկական անգամ աչքի ընկան Դոր Միչան (55) և Էլիրան Աթարը (68): Խաղավերջում Աթարի հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասաձողը:

Այսպիսով, «Փյունիկը» դուրս մնաց հետագա պայքարից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000