Որոնել
Արխիվ
16.08.2018  23:01

Եվրոպա լիգա. «Ալաշկերտը» խոշոր հաշվով պարտվեց «Կլուժին» և դուրս մնաց պայքարից (VIDEO)

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Ռումինիայում մրցեց «Կլուժի» հետ և 5 անպատասխան գնդակ բաց թողեց։

Առաջին խաղակեսի 19-րդ րոպեին Կուլիոն առաջ մղեց դաշտի տերերին։ Խաղակեսի վերջնամասում՝ մրցավարի կողմից ավելացված առաջին րոպեին, Օմրանին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 58-րդ րոպեին Հոբանը հաշիվը դարձրեց խոշոր։ 62-րդ րոպեին Օմրանին դուբլ ձևակերպեց, իսկ վերջնամասում՝ մրցավարի կողմից ավելացված 2-րդ րոպեին, Միլատը 5-րդ գնդակն ուղարկեց երևանյան ակումբի դարպասը։

Նշենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» 0-2 հաշվով պարտություն էր կրել։

Այսպիսով, «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում 7 անպատասխան գնդակ ընդունեց ու դուրս մնաց ԵԼ-ի որակավորման երրորդ փուլից։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000