Որոնել
Արխիվ
15.08.2018  23:57

Վարուժան Սուքիասյան. «Ռումինիա ենք եկել չպարտվելու համար»

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Կլուժ» – «Ալաշկերտ» պատասխան խաղից առաջ տեղի է ունեցել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը:

«Ռումինիա ենք եկել չպարտվելու համար: Մտադիր ենք լավ խաղ ցուցադրել: Չգիտեմ, թե ինչ հաշիվ կգրանցվի, բայց մարտական ենք տրամադրված: «Կլուժը» լավ, հարգանքի արժանի թիմ է: Նրանք մոբիլ են ու արագ են գործում: Երևանում լավ տպավորություն թողեցին: Ֆուտբոլիստներին չեմ առանձնացնի:

Եվրագավաթներում կնախընտրեինք ավելի առաջ գնալ, որովհետև Հայաստանի եռակի չեմպիոններն ենք, լավ թիմ ենք: Կարելի էր հեռուն նայել: Տեսնենք, վաղը ոնց կստացվի:

Ռումինական ֆուտբոլին քաթատեղյակ եմ: Իմ մարզչական կարիերայի ամենածանր պարտությունը կրել եմ Ռումինիայի հավաքականից, երբ Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչն էր: Զիջեցինք 0:5 հաշվով: Արդեն առաջին րոպեին կարմիր քարտ էինք ստացել: Այնպես որ ռումինական ֆուտբոլն ինձ լավ ծանոթ է»:

Հիշեցնենք, որ Երևանում «Ալաշկերտը» զիջել է 0:2 հաշվով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000