Իսպանական «Սևիլիայի» կիսապաշտպան Սթիվեն Նզոնզին կտեղափոխվի Իտալիա, հաղորդում է Ջանլուիջի դի Մարցիոյի կայքը։
Ֆրանսիացին այսօր կտեղափոխվի Հռոմ, որպեսզի բուժզննում անցնի տեղի «Ռոմայի» համար։
Գործարքը գնահատվում է 28-30 մլն եվրո՝ գումարած բոնուսները։
Նախորդ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
ArmFootball.com
ամիս
շաբաթ
օր