Որոնել
Արխիվ
14.08.2018  17:28

«Վալենսիան» վարձակալեց ԱԱ-2018-ի ժամանակ փայլած ֆուտբոլիստին

Ռուսաստանի հավաքականի ու «Վիլյառեալի» կիսապաշտպան Դենիս Չերիշևը տեղափոխվել է «Վալենսիա»:

«Չղջիկները» հայտարարել են 27-ամյա ֆուտբոլիստին մեկ մրցաշրջանով վարձակալելու մասին: Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ 2016-17 թթ. մրցաշրջանում Չերիշևն արդեն վարձակալությամբ խաղացել է «Վալենսիայում», երբ նրա տրանսֆերը պատկանում էր Մադրիդի «Ռեալին»:

ԱԱ-2018-ի ժամանակ ռուս ֆուտբոլիստը հիանալի ելույթ ունեցավ` դառնալով 4 գոլի հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000