Որոնել
Արխիվ
13.08.2018  09:06

Արամ Ոսկանյան. «Հրաժարականի մասին սկսեցի մտածել «0:9»-ից հետո»

«Բանանցի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հարցազրույց է տվել armfootball.com-ին, որում պատմել է հրաժարականի պատճառների մասին: Ներկայացնում ենք մի հատված նրա խոսքից:

- Դուք նշեցիք, որ հրաժարականը գիտակցված որոշում է: Շա՞տ եք մտածել այդ մասին:

- Մոտ մեկ ամիս:

- Այսինքն Ռումյան Հովսփյանի հեռանալուց հե՞տո:

- Այն պահից, երբ մենք 0:9 հաշվով պարտվեցինք «Տամբովին»:

- Բայց այդ օրը դուք պահեստային կազմով էիք խաղում…

- Այո, բայց այն ֆուտբոլիստներն էին մասնակցում հանդիպմանը, ովքեր անընդհատ ուզում են մեկնարկային կազմում տեղ ունենալ:

- Հասկացա՞ք, որ Ձեր թիմի մոտակա ռեզերվի մակարդակն այդքան ցածր է:

- Այո:


Ամբողջական հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000