Որոնել
Արխիվ
13.08.2018  01:23

Լիգա 1. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Կանին» (VIDEO)

Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Կանի» հետ։

Առաջին խաղակեսի 10-րդ րոպեին Նեյմարն առաջ մղեց փարիզցիներին։ 35-րդ րոպեին Ադրիեն Ռաբյոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը և թիմերն ընդմիջման գնացին 2-0 հաշվի պայմաններում։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 89-րդ րոպեին, Տիմոտի Վեան հաշիվը դարձրեց խոշոր ու խաղն այդպես էլ ավարտվեց։

Այսպիսով, մեկնարկային տուրում ՊՍԺ-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Կանի» դարպասն ու մրցակցին զրկեց միավորից։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000