«Բավարիան» նվաճեց Գերմանիայի Սուպերգավաթը (VIDEO) | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
13.08.2018  01:11

«Բավարիան» նվաճեց Գերմանիայի Սուպերգավաթը (VIDEO)

Գերմանիայի Սուպերգավաթի եզրափակչում միմյանց հետ մրցեցին Մյունխենի «Բավարիան» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։

Առաջին խաղակեսում՝ 21-րդ րոպեին մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձավ գոլի հեղինակ, իսկ ընդամենը 5 րոպե անց դուբլ ձևակերպեց։ Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին լեհ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ դառնալով խաղի հերոսը։ 9 րոպե անց Կինգլսի Կոմանը քառապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 85-րդ րոպեին Տյագո Ալկանտարան ջախջախիչ հաշիվ ձևակերպեց ֆրանկֆուրտյան ակումբի համար։

Այսպիսով, «Բավարիան» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Այնտրախտի» դարպասն ու 7-րդ անգամ նվաճեց Գերմանիայի Սուպերգավաթը։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000