Որոնել
Արխիվ
12.08.2018  22:20

Կլոպ. «Վեսթ Հեմին» չի կարելի համեմատել «Մանչեսթեր Սիթիի» կամ ՄՅՈւ-ի հետ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի առաջին տուրում «Վեսթ Հեմի» նկատմամբ 4-0 հաշվով տարած հաղթանակը։

«Վեսթ Հեմն», ամենայն հավանականությամբ, լավ մրցաշրջան կանցկացնի, բայց չի կարելի այդ ակումբին համեմատել «Մանչեսթեր Սիթիի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Մենք դա հիանալի հասկանում ենք ու պիտի առավելագույնս պատրաստվենք յուրաքանչյուր հանդիպմանը։

«Լիվերպուլն» այնքան լավ խաղաց, որքան դա հնարավոր է։ Մենք նախամրցաշարային ժամանակահատվածը լավ անցկացրինք։ Տղաներն իմ սպասվածից ավելի լավ խաղացին։ Յուրաքանչյուրը ցուցադրեց իր լավագույն կողմերը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Նշենք, որ ԱՊԼ-ի երկրորդ տուրում մերսիսայդյան ակումբը հյուրընկալվելիս կմրցի «Կրիստալ Փելեսի» հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000