ԱՊԼ. «Լիվերպուլը» ջախջախել է «Վեսթ Հեմին» (VIDEO) | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
12.08.2018  21:28

ԱՊԼ. «Լիվերպուլը» ջախջախել է «Վեսթ Հեմին» (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջին տուրում այսօր «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցել է «Վեսթ Հեմի» հետ և հաղթել խոշոր հաշվով։

19-րդ րոպեին հաշիվը բացել է մերսիսայդցիների առաջատար Մոհամեդ Սալահը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ մրցավարի կողմից ավելացված երկրորդ րոպեին, Սադիո Մանեն կարողացել է կրկնապատկել իր թիմի առավելությունը։ Երկրորդ խաղակեսի 53-րդ րոպեին Մանեն դուբլ է ձևակերպել՝ հաշիվը դարձնելով խոշոր, իսկ վերջնամասում՝ 88-րդ րոպեին, Դանիել Սթարիջը «յուղոտ» վերջակետ է դրել խաղին։

Այսպիսով, «Լիվերպուլը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Վեսթ Հեմի» դարպասը և մրցակցին զրկեց միավորից։ Մերսիսայդյան ակումբը մեկնարկային տուրից հետո ունի 3 միավոր «Չելսիի», «Կրիստալ Փելեսի», «Բորնմուտի», «Ուոթֆորդի», «Մանչեսթեր Յուանյթեդի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Տոտենհեմի» հետ։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000