Որոնել
Արխիվ
12.08.2018  21:05

ԱՊԼ. «Արսենալը» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին», Մխիթարյանը մասնակցեց խաղին (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արսենալն» Էմիրեյթս ստադրոնում ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»։

Հանդիպման 14-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգն առաջ մղեց «քաղաքայիններին»։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին Բերնարդու Սիլվան կրկնապատկեց իր թիմի առավելությունն ու հանդիպումն այդպես էլ ավարտվեց։

Նշենք, որ ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ու լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Այսպիսով, առաջին տուրից հետո «Արսենալը» միավոր չունի, իսկ «Սիթին» «Լիվերպուլի», «Չելսիի», «Կրիստալ Փելեսի», «Բորնմուտի», «Ուոթֆորդի», «Մանչեսթեր Յուանյթեդի» ու «Տոտենհեմի» հետ ունի 3 միավոր։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000