Հայաստանի առաջնություն. «Շիրակն» ու «Լոռին» չորոշեցին հաղթողին (VIDEO) | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
12.08.2018  19:13

Հայաստանի առաջնություն. «Շիրակն» ու «Լոռին» չորոշեցին հաղթողին (VIDEO)

Հայաստանի Բարձրագույն խմբի 2-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ մրցեց «Լոռիի» հետ։

Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, Պաբլո Կրուզը կարողացավ առաջ մղել դաշտի տերերին, որից մի քանի րոպե անց վանաձորյան ակումբը վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, բայց Իվուի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 85-րդ րոպեին Էտոբ Ուդոն կարողացավ անկասելի հարվածով հավասարեցնել հաշիվն ու հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1-1։

Այսպիսով, «Լոռին» 1 միավորով 7-րդն է, իսկ «Շիրակն» ունի 2 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000