«Բարսելոնա» – «Սևիլյա». Խոշոր սկանդալ է հասունանում հայտացուցակի պատճառով | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
12.08.2018  15:57

«Բարսելոնա» – «Սևիլյա». Խոշոր սկանդալ է հասունանում հայտացուցակի պատճառով

Այսօր կայանալու է Իսպանիայի սուպերգավաթը, որում մրցելու են «Բարսելոնան» ու «Սևիլյան»: Վերջին շաբաթաներին «Սևիլյան» բազմիցս բողոքել էր, որ սուպերգավաթի 2-խաղանոց ձևաչափը փոխվել է մեկով, որը կայանալու է Մարոկկոյում:

Այժմ անդալուզցիների խիստ դժգոհության առիթ է դարձել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) հերթական որոշումը, ըստ որի հանդիպմանը կարող են մասնակցել Եվրամիության անձնագիր չունեցող ցանկացած քանակի ֆուտբոլիստներ: Իսպանիայում գործող օրենքի համաձայն, խաղին կարող են մասնակցել Եվրամիության անդամ երկրի անձնագիր չունեցող ընդամենը 3 ֆուտբոլիստներ: RFEF-ն իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ «սուպերգավաթը պրոֆեսիոնալ կարգավիճակ չունի»:

«Սևիլյան» սպառնում է բողոքարկել սուպերգավաթի հանդիպման արդյունքը, եթե կատալոնական թիմում 3-ից ավելի «ոչ եվրամիության ֆուտբոլիստ» լինի:

«Մեր իրավաբանական բաժինն արդեն պլանավորում է բողոքարկման բովանդակությունը, եթե «Բարսելոնան» երեքից ավելի ԵՄ-ի անձնագիր չունեցող ֆուտբոլիստ հայտավորի»,- գրված է անդալուզցիների հայտարարությունում:

Ուշագրավ է, որ «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն նույնպես դժգոհ է ֆեդերացիայի որոշումից:

«RFEF-ն մեզ կարող էր նախապես տեղեկացնել, որ անձնագրային սահմանափակում չի լինելու: Վերջին շաբաթվա ընթացքում մենք եվրամիության անդամ չհանդիսացող ֆուտբոլիստների պատճառով շատ խնդիրներ ունեինք»:

«Բարսելոնա» – «Սևիլյա» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000