«Բանանցը» ժամանակավոր գլխավոր մարզիչ է նշանակել | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
12.08.2018  13:45

«Բանանցը» ժամանակավոր գլխավոր մարզիչ է նշանակել

«Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Իլշատ Ֆայզուլինը:

Նրա օգնականներն են Կարեն Սիմոնյանն ու Արսեն Պետրոսյանը, դարպասապահներին կշարունակի մարզել Տիգրան Ասլանյանը, գրում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Իլշատ Ֆայզուլինը նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում» և այլ ակումբներում:  

Մարզչական կրթությունն ու ՈւԵՖԱ-ի PRO արտոնագիրը Ֆայզուլինը ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, աշխատել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ակադեմիաներում: 2017-ի հուլիսից Ֆայզուլինը զբաղեցնում է «Բանանցի» Ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Հիշեցնենք, որ երեկ հրաժարական է տվել «արծիվների» նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000