Որոնել
Արխիվ
11.08.2018  23:45

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Բանանցի» գլխավոր մարզիչը հեռացավ պաշտոնից

Հայաստանի առաջնության 2-րդ տուրի «Արցախի» դեմ հանդիպումից հետո «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնից իր հրաժարականի մասին է հայտնել Արամ Ոսկանյանը.

«Ես որոշում եմ կայացրել «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Որոշումը էմոցիոնալ չէ, այլ մտածված: Առաջին երկու տուրում թիմի ցույց տված արդյունքները չեն կարող գոհացուցիչ լինել և դրանք բավարար չեն առաջին հերթին ինձ համար՝ որպես մարզչի: Գտնում եմ, որ ներկայումս ես չեմ կարող լուծել իմ առջև դրված չեմպիոն դառնալու խնդիրը:

Նախորդ մրցաշրջանում մեր թիմն ունեցավ հաջող արդյունքներ, սակայն ներկայումս թիմի խաղում անկում կա: Կարծում եմ, որ լինում են պահեր, երբ պետք է հանուն թիմի նման որոշում կայացնել: Այսպիսին է մարզչի կյանքը, պետք է ընդունել դա և շարժվել առաջ: Հուսով եմ, որ իմ այս որոշման արդյունքում թիմը կփոխվի դեպի դրականը և ֆուտբոլիստները նոր, թարմ հայացքով կմոտենան խաղերին:

Շնորհակալություն եմ հայտնում «Բանանցի» ղեկավարությանը այս ընթացքում ինձ վստահելու համար, ֆուտբոլիստներին ու ողջ անձնակազմին շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար և մաղթում եմ հետագա հաջողություններ»,- Արամ Ոսկանյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբից հեռանալու որոշում է կայացրել նաև նրա օգնական Մանուկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Բանանցը» Հայաստանի առաջնության երկրորդ տուրում պարտվեց «Արցախին» նվազագույն հաշվով։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000