Լիգա 1. «Մոնակոն» առաջին տուրում հաղթեց «Նանտին» (VIDEO) | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
11.08.2018  22:58

Լիգա 1. «Մոնակոն» առաջին տուրում հաղթեց «Նանտին» (VIDEO)

Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում տեղի ունեցավ «Նանտ» - «Մոնակո» հանդիպումը։

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին Ռոնլի Լոպեշն առաջ մղեց «Մոնակոյին»։ 80-րդ րոպեին Յովետիչը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 3 րոպե անց Ֆալկաոն հաշիվը դարձրեց խոշոր։ «Նանտը» հանդիպման վերջնամասում՝ մրցավարի կողմից ավելացված երկրորդ րոպեին, կարողացավ մեկ գնդակ հետ բերել, բայց ավելին անել չհաջողվեց։

Այսպիսով, «Մոնակոն» վստահ հաղթանակ տարավ և առայժմ 3 միավորով «Մարսելի» հետ կիսում է առաջին հորիզոնականը։ «Նանտը» միավոր չունի։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000