Հայաստանի առաջնություն. «Արարատը» համառ պայքարում հաղթեց «Արարատ-Արմենիային» (VIDEO) | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
11.08.2018  20:56

Հայաստանի առաջնություն. «Արարատը» համառ պայքարում հաղթեց «Արարատ-Արմենիային» (VIDEO)

Հայաստանի Բարձրագույն խմբում Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ «Արարատ-Արմենիա» - «Արարատ» հանդիպումը։

Խաղի 16-րդ րոպեին «Արարատը» Զավեն Բադոյանի օգնությամբ բացեց հաշիվը, բայց 5 րոպե անց Դիմիտրովը հավասարեցրեց հաշիվը։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չեղան, իսկ ընդմիջումից անմիջապես հետո՝ 46-րդ րոպեին Հրայր Մկոյանն ինքնագոլի հեղինակ դարձավ ու առաջ մղեց «Արարատին»։  խաղի վերջին րոպեներին «Արարատ-Արմենիան» անչափ մոտ էր գոլ խփելուն, բայց դարպասապահ Պետրուշենկովն ու  պաշտպանները համատեղ ուժերով հերոսաբար անառիկ պահեցին դարպասը։

Այսպիսով, «Արարատը» վաստակեց 3 միավոր և հավասարվեց «Արարատ-Արմենիային»։ Այս 2 թիմերն «Ալաշկերտի» և «Արցախի» հետ կիսում են 1-4-րդ հորիզոնականները։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000