Որոնել
Արխիվ
11.08.2018  18:53

Հայաստանի առաջնություն. «Արցախը» հաղթեց «Բանանցին» (VIDEO)

Հայաստանի Բարձրագույն խմբի 2-րդ տուրում «Արցախը» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց Երևանի «Բանանցի» հետ։

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ կեսի 54-րդ րոպեին «Արցախը» Գրիգոր Աղեկյանի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։

Խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չեղան և «Արցախը» նախորդ տուրում հետաձգված հանդիպման պատճառով իր առաջին խաղն անցկացրեց միայն երկրորդ տուրում ու վաստակեց 3 միավոր։ Թիմը հավասարվեց «Ալաշկերտին» ու «Արարատ-Արմենիային» և կիսում է 1-3-րդ հորիզոնականները։ «Բանանցն» անցկացրել է 2 հանդիպում ու վաստակած 1 միավորով «Շիրակի» հետ կիսում է 4-5-րդ հորիզոնականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000