Որոնել
Արխիվ
11.08.2018  17:37

ԱՊԼ. «Տոտենհեմը» մեկնարկեց ծանր հաղթանակով (VIDEO)

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Նյուքասլին»: Բոլոր երեք գոլերը գրանցվել են առաջին առաջին 18 րոպեների ընթացքում:

Լոնդոնցիներին առաջ է մղել Յան Վերտոնգենը (8), ում հարվածից հետո գոլն արձանագրող համակարգի շնորհիվ դարպասի գրավումը գրանցվել է:

Երեք րոպե անց Մեթ Ռիչիի լավ փոխանցումից հետո պատասխան գոլն է խփել Խոսելուն:

 Հաղթական է դարձել արագ հակագրոհի ժամանակ Սերժ Օրյեի հաշվենկատ փոխանցումն ու Դելե Ալլիի գլխով հարվածը:

Խաղավերջում Ռաֆայել Բենիտեսի թիմը կարող էր ոչ-ոքի կորզել, սակայն փոխարինման մտած Սալոմոն Ռոնդոնի հարվածից ու անդրադարձից հետո գնդակը դիպել է հորիզոնական դարպասաձողին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000