Որոնել
Արխիվ
11.08.2018  14:30

Պաշտոնական. «Փյունիկից» հեռացած Կադիո Բորիսը նոր թիմ ունի

«Փյունիկի» նախկին պաշտպան Դիդյե Կադիո Բորիսը դարձել է ՍԻԿ-ի ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է Ֆինլանդիան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:

Իվուարցու հետ ստորագրվել է երկարաժամկետ պայմանագիր: 28-ամյա ֆուտբոլիստը ՍԻԿ-ին միացել է ազատ խաղացողի կարգավիճակով, որովհետև օգոստոսի 8-ին սպառվել է երևանցիների հետ նրա մեկ տարվա պայմանագրի ժամկետը:

Ֆինլանդիայում Կադիոն խաղալու է «Փյունիկի» նախկին մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկոյի գլխավորությամբ, ում հետ աշխատել է նաև Կարագանդայի «Շախտյորում» և ֆինական «Յարոյում»:

Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում Բորիսը «Փյունիկի» կազմում 5 խաղի է մասնակցել, որոնցից 4-ում թիմը սեփական դարպասն անառիկ է պահել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000