Վադիմ Սկրիպչենկո. «Հայաստանում այս պահին շատ ակտիվ հետևում են ֆուտբոլին» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
11.08.2018  10:47

Վադիմ Սկրիպչենկո. «Հայաստանում այս պահին շատ ակտիվ հետևում են ֆուտբոլին»

Բարձրագույն խմբի առաջնության երկրորդն տուրին ընդառաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյի հետ` նախորդ խաղի, թիմի մարզավիճակի և երկրպագուների մասին:

- Վանաձորում արհեստական դաշտում կայացած առաջին խաղից հետո, ի՞նչ վիճակում է գտնվում թիմը:

- Այո առաջին խաղը մենք անցկացրեցինք «Լոռի» ակումբի արհեստական դաշտում: Շատ լավ որակի դաշտ էր և մենք դրական արդյունքի հասանք խաղում, այսինքն դաշտում խնդիրներ չեղան թիմի համար, բացի այն, որ մեր ֆուտբոլիստներից Յերի Օրտիզը շատ լուրջ վնասվածք ստացավ: Ճիշտ է ծանր վնասվածք է ստացել, բայց պետք է չմոռանալ, որ ֆուտբոլում վնասվածքներ միշտ էլ լինում են, և պետք է հուսանք, որ ճիշտ բուժօգնություն կստանա և շուտ կվերադառնա մարզադաշտ:

- Երևանի «Արարատը» վերջին տարիներին փայլուն արդյունքներ ցույց չի տալիս, ինչպե՞ս եք դուք բացառելու մրցակցին թերագնահատելու վտանգը:

- Մենք ցանկացած հակառակորդի շատ հարգանքով ենք մոտենում, կապ չունի թե որ ակումբն է: Այո, երկրորդ տուրում հանդես ենք գալու Երևանի «Արարատի» դեմ և ինչպես այլ խաղերում, այս անգամ նույնպես նպատակը որակով ֆուտբոլ ցուցադրելը և լավ արդյունքի հասնելն է:

- Դուք ներկա էիք եվրոգավաթներիի «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբների հանդիպումներին, ի՞նչ կարծիք է ձեր մոտ ստեղծվել հայկական ֆուտբոլի մակարդակի մասին:

- Այո, «Փյունիկը» և «Ալաշկերտը» պայքարը շարունակում են Եվրոպա Լիգայում և պետք է հարգենք նրանց՝ հայկական ֆուտբոլի մակարդակը բարձր պահելու համար: Հայաստանում այս պահին շատ ակտիվ հետևում են ֆուտբոլին և ֆուտբոլասերները ոգևորված են: Հուսով են, մյուս խաղերին նույնպես կլինեն երկրպագուներ, ովքեր կսատարեն այդ թիմերին:

- Վաղը Ձեր թիմն անցկացնելու է առաջին տնային հանդիպումը: Ի՞նչ ուղերձով հանդես կգաք թիմի երկրպագուներին:

- Առաջին տնային հանդիպումն է և շատ կարևոր է, քանի որ խաղալու ենք Երևանում: Սա դեռ մեր ակումբի զարգացման սկիզբն է և շատ կարևոր է, որ այն խաղը, որը ցուցադրելու է մեր թիմը, գրավի շատ երկրպագուների: Հուսով ենք` մեր արդյունքներով կգոհացնենք մեր իսկական երկրպագուներին և հետևորդներին:

Ակումբի համար կարևոր է, որ բոլոր երկրպագուները, նույնիսկ եթե նրանք դեռ քիչ են, գան և սատարեն թիմին հենց մարզադաշտում: Հուսով ենք, որ մեր խաղի և ակումբի զարգացման հետ մեր իրական երկրպագուների թիվն էլ կավելանա:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000