Պաշտոնական. «Գանձասար-Կապանը» երեք նորեկ ունի (ՖՈՏՈ) | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
11.08.2018  10:21

Պաշտոնական. «Գանձասար-Կապանը» երեք նորեկ ունի (ՖՈՏՈ)

«Գանձասար-Կապանը» հայտարարել է երեք նորեկ ունենալու մասին: Ինչպես Armfootball.com-ը նախապես տեղեկացրել էր, «արջերին» միացել են «Բանանցի» կիսապաշտպան Ալեքսանդր Հովհաննիսյանը և «Ալաշկերտի» նախկին հարձակվող Միհրան Մանասյանը: Երկու ֆուտբոլիստների հետ էլ արդեն պայմանագրեր են ստորագրվել:

22-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել նաև «Ուլիսում», դոնեցկի «Շախտյորի» և «Մետալուրգի» երիտասարդական թիմերում։

29-ամյա հարձակվողը «Փյունիկի» դպրոցի սան է: Նա հանդես է եկել նաև «Ուլիս» և «Քինգ Դելյուքս» ակումբներում։ Միհրանը «Ալաշկերտի» բոլոր ժամանկների լավագույն ռմբարկուն է և ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստը։ Մանասյանը «Գանձասար-Կապանում» հանդես կգա 29 համարի ներքո։

«Գանձասար-Կապանի» երրորդ նորեկը ձախ պաշտպան Բակար Բալդեն է: Գվինեաս Բիսաոյի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև տարեվերջ։

26-ամյա Բալդեի վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» էր, որի կազմում նա դուբլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի` «Վարդարի» դեմ արտագնա խաղում (2:0):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000