ԱՊԼ-ի մեկնարկը տրված է. «Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Լեսթերից» (VIDEO) | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
11.08.2018  00:58

ԱՊԼ-ի մեկնարկը տրված է. «Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Լեսթերից» (VIDEO)

Օգոստոսի 11-ին մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը։ 

Առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» Օլդ Թրաֆորդ ստադիոնում մրցեց «Լեսթերի» հետ։ Հանդիպման 3-րդ րոպեին դաշտի տերերի կիսապաշտպան Պոլ Պոգբան հաջող իրացրեց 11 մետրանոցը, որը նշանակվել էր մրցակցի ձեռքով խաղի պատճառով։ Երկրորդ խաղակեսի 83-րդ րոպեին Էլ ՄՅՈւ-ի ձախ պաշտպան Լյուկ Շոուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Երկրորդ խաղակեսի 91-րդ րոպեին «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին մեկ գնդակ հետ բերեց, սակայն հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2-1։

Այսպիսով, գրանցվեց ԱՊԼ-ի 2018-19 մրցաշրջանի առաջին հաղթանակը մեկնարկային հանդիպման ընթացքում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000