Որոնել
Արխիվ
10.08.2018  19:43

Կլոպ. «Չեմ ցանկանում, որ հաղթենք Չեմպիոնների լիգան այնպես, ինչպես Ռամոսը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի եզրափակչում իր թիմի պարտության մասին։ Մրցակիցը Մադրիդի «Ռեալն» էր։

«Չեմ ցանկանում, որ հաղթենք Չեմպիոնների լիգան այնպես, ինչպես Ռամոսը։ Իհարկե, եթե իմ թիմը կոպիտ խաղար եզրափակչում ու հաղթեր՝ չէի վերադարձնի տիտղոսը։ Չեմ սպասում, որ Ռամոսը կվերադարձնի մեդալը, բայց կան իրավիճակներ, որոնց շուրջ պիտի լուրջ մտածի։

Միգուցե Սալահի վնասվածքը Ռամոսի հետ բախումից հետո պատահական էր, բայց արդյո՞ք մենք սովորեցնելու ենք երեխաներին, որ պետք է հաղթեն ցանկացած ձևով։

Մեկ տարի առաջ Ռամոսը նույնպես ՉԼ-ի եզրափակչի ելքի վրա ազդեց՝ Սիմուլյացիայի դիմելով ու մրցավարին ստիպելով կարմիր քարտ ցույց տալ Կուադրադոյին։

Իհարկե, «Ռեալն» արժանի էր ՉԼ-ում հաղթելու, բայց արդյո՞ք հաճելի է Ռամոսի մասնակցությամբ նման դրվագներին հետևելը։ Կարծում եմ՝ ոչ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000