Որոնել
Արխիվ
10.08.2018  17:47

Պաշտոնական. Տեոն հեռացավ «Ռեալից», բայց կմնա Իսպանիայում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տեո Էրնանդեսը հեռացավ ակումբից, հաղորդում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը։

Հաջորդ մրցաշրջանում նա հանդես կգա «Ռեալ Սոսյեդադում» վարձավճարով։ 

«Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նույնպես հաստատել է այդ տեղեկությունը և նշել, որ Էրնանդեսն արդեն բուժզննում է անցել ակումբի համար։ 

Պայմանագրի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում։

Նշենք, որ Տեոն նախորդ մրցաշրջանում շատ քիչ խաղաժամանակ էր ստանում և «Ռեալը» լքելու ցանկություն էր հայտնել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000