Որոնել
Արխիվ
10.08.2018  16:00

«Երբեք մի հանձնվեք Ձեր երազանքների հարցում». Սիբոյի ուղերձը «Բանանցին» ու երկրպագուներին (VIDEO)

«Բանանցից» անգլիական «Ուոթֆորդ» տեղափոխվելուց հետո գանացի կիսապաշտպան Կուասի Սիբոն ուղերձ է հղել «Բանանցի» անձնակազմին և երկրպագուներին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

- Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ֆուտբոլային ակումբի հետ կապված բոլոր մարդկանց: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արեցիք իմ կարիերայի համար: Շատ եմ գնահատում և արժևորում դա: Հատկապես շնորհակալ եմ մարզչական աշխատակազմին, հատկապես գլխավոր մարզչին:

Շատ շնորհակալ եմ, հայրիկ: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք ինձ համար: Շնորհակալ եմ նաև «Բանանցի» բոլոր երկրպագուներին՝ այն սիրո համար, որը ես ստացել եմ նրանց կողմից: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ:

Երբեք մի հանձնվեք Ձեր երազանքների հարցում: Աստծո օգնությամբ ամեն ինչ հնարավոր է: «Բանանց» ֆուտբոլային ակումբ՝ Երևանի հպարտ Արծիվներ: Ուղարկում եմ իմ ողջ սերը»,- ասել է Կուասի Սիբոն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000