Ջորջե Ցուկուդյան. «Հայերն իսկական մարտիկներ են» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
10.08.2018  15:40

Ջորջե Ցուկուդյան. «Հայերն իսկական մարտիկներ են»

Ռումինական «Կլուժի» հարձակվող Ջորջե Ցուկուդյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0):

- Բարդ խաղ էր, քանի որ գիտեինք ինչ սպասել. հայերը միշտ ուժեղ կռիվ են տալիս, իսկական մարտիկներ են, ու մենք այսօր դա տեսանք խաղադաշտում: Բայց մենք կատարեցինք մեր աշխատանքը, արեցինք այն, ինչ ասել էր մարզիչը, ու արդյունքը դրական է մեզ համար:

Մենք դեռ չենք ապահովել մեր տեղը հաջորդ փուլում, դեռ տնային հանդիպում կա, իսկ մինչ այդ առաջնության խաղը, որը պետք է հաղթենք, քանի որ առաջնությունում լավ չենք մեկնարկել: Պետք է կենտրոնացված լինենք տնային խաղում, որպեսզի անցնենք հաջորդ փուլ:

«Ալաշկերտը» շատ բադ մրակից էր, նրանք շատ լավ խաղացին: Նրանց դեմ շատ դժվար է բաց ֆուտբոլ խաղալ, լավ կիսապաշտպաններ ունեն: «Ալաշկերտի» բախտը մի փոքր չբերեց գոլային պահերն իրացնելիս:

Երևանում շատ շոգ է, նաև չոր: Եկել ենք խաղի նախօրեին՝ երեկոյան, քիչ ժամանակ կար հանգստանալու, քնելու համար, բայց մեզ մոտ ամենինչ լավ ստացվեց:

Արագ գոլից հետո կարող էինք հակագրոհներով գործել ու զարմացնել մրցակցին: Պետք է շատ խելացի գործեինք, քանի որ Չեմպիոնների լիգայի նախորդ փուլում հարձակվում էինք, բայց սծալներ թույլ տալիս, ու դուրս մնացինք մրցաշարից: Լավ էր, որ սկզբում գոլ խփեցինք, եթե այդ գոլը չլիներ, ավելի դժվար կլիներ խաղի ընթացքում,- Ցուկուդյանի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակիցը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000