Որոնել
Արխիվ
10.08.2018  14:58

Աղբյուր. Կուասի Սիբոն երկարամյա պայմանագիր է կնքել «Ուոթֆորդի» հետ

«Բանանցի» կիսապաշտպան Կուասի Սիբոն երեկ՝ տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ երկարամյա պայմանագիր է կնքել «Ուոթֆորդի» հետ, հաղորդում են գանական պարբերականները:

20-ամյա ֆուտբոլիստը երեկ բուժզննում է անցել Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի համար, որից հետո պայմանագիր ստորագրել: Ավելի վաղ հայտնվում էր, որ «Բանանցը» ընդունել է «Ուոթֆորդի» առաջարկը, սակայն գործարքի մանրամասները դեռ չեն հաղորդվում:

Նշենք նաև, որ անգլիական ֆուտբոլի օրենքները կարող են դժվարություններ առաջացնել Սիբոյի համար աշխատանքի իրավունք ստանալու համար, այնպես որ՝ հնարավոր է սկզբնական փուլում «Ուոթֆորդը» նրան վարձակալությամբ տա եվրոպական մեկ այլ ակումբի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000